Մատչելիության հղումներ

Եվրոպացի օրենսդիրները «Ադրբեջանական լվացքատան» գործով խորհրդարանական հետաքննության կոչ են անում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, արխիվ

Եվրոպացի օրենսդիրները կոչ են արել խորհրդարանական հետաքննություն սկսել գաղտնի հիմնադրամի նկատմամբ, որի միջոցով, ինչպես ենթադրվում է, Ադրբեջանի իշխող վերնախավը եվրոպացի քաղաքական գործիչներին վճարել է, շքեղ ապրանքներ է ձեռք բերել, փողերի լվացմամբ է զբաղվել՝ ծախսելով 2․9 միլիարդ դոլար: Կոչը բանաձևի տեսքով երեկ ընդունվել է:

Հոդվածում, որ սեպտեմբերի սկզբին հրապարակել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը, ասվում է, որ առնվազն երեք եվրոպացի պատգամավոր և մեկ լրագրող է ներգրավված այս գործում: Ըստ այդմ, նաև 2012 և 2014 թվականներին Մեծ Բրիտանիայի չորս խոշոր ընկերությունների միջոցով հազարավոր վճարումներ են կատարվել՝ «լռություն» գնելու համար: Հոդվածում նաև նշվում է, որ հիմնադրամը հավանաբար կապեր ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ:

Պաշտոնական Բաքուն հերքել է հրապարակումը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG