Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պետդեպարտամենտում «ծիծաղելի և անհեթեթ» են որակում Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությունը


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթ, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթ, արխիվ

Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթը արձագանքել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղի երեկվա հայտարարությանը, թե ԱՄՆ դատախազության կողմից Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Զաֆեր Չաղլայանին մեղադրանքի առաջադրումը գյուլենականների հերթական հեղաշրջման փորձն է ամերիկյան արդադարադատության միջոցով։ Նաուերթը թուրք պաշտոնյայի հայտարարությունը «ծիծաղելի և անհեթեթ» է որակել։

Մանհեթենի շրջանային դատարանի մեղադրական եզրակացության համաձայն, թուրք նախկին նախարարը միլիոնավոր դոլարների կաշառքի և ոսկերչական իրերի դիմաց աջակցել է, որպեսզի Իրանը կարողանա փոխանցումներ կատարել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները:

Բեքիր Բոզդաղի պնդմամբ, Չաղլայանի մեղքը ապացուցող փաստեր չկան, և այս գործը ընդամենը «կեղտոտ խաղի» մի մասն է։ «Այս գործը ոչ այլ ինչ է, քան դեկտեմբերի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում գյուլենականների կողմից դատական ճանապարհով հեղաշրջման ձախողված փորձի կրկնությունը ԱՄՆ-ում ամերիկյան դատական համակարգի օգտագործմամբ», - ասել էր Բոզդաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG