«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը այսօր չկայացավ՝ գործում ներգրավված մեկուկես տասնյակ փաստաբանների գործադուլի պատճառով:
Դատավորը ընթերցեց փաստաբաններից ստացած գրությունը, ակնարկելով՝ հաջորդ նիստին բացակայող փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կկիրառվեն:
«Առանց այդ փաստաբանների այսօրվա գործի քննությունը չենք կարող շարունակել՝ 15 փաստաբանների բացակայությամբ, ուստի այսօրվա նիստը հետաձգում ենք մինչև հաջորդ չորեքշաբթի օրը՝ ամսի 20-ին սեպտեմբերի, 2017 թվականի, ժամը 11:00-ն», - հայտարարեց գործով նախագահող դատավոր Արտոշ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, Հայաստանի ավելի քան 180 փաստաբաններ այսօր գործադուլ են հայտարարել՝ բողոքելով դատարաններում իրականացվող, իրենց բնորոշմամբ՝ խուզարկություններից, ինչպես նաև Փաստաբանների պալատից:
Մանրամասները տե՛ս այստեղ