Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիին է ներկայացվել Ուկրաինայի սահմանը ապօրինի խախտելու արձանագրությունը


Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին հայտարարությամբ է հանդես գալիս սահմանապահների այցելության ժամանակ, Լվով, 12-ը սեպտեմբերի, 2017թ․
Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին հայտարարությամբ է հանդես գալիս սահմանապահների այցելության ժամանակ, Լվով, 12-ը սեպտեմբերի, 2017թ․

Ուկրաինական սահմանապահները Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին են ներկայացել սահմանը ապօրինի խախտելու մասին արձանագրությունը:

Սահմանապահները Սաակաշվիլիի հետ հանդիպել են Լվովի հյուրանոցներից մեկում, որտեղ իջևանել է վրաց քաղաքական գործիչը: Ի պատասխան սահմանապահների՝ անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու պահանջի, Սաակաշվիլին հայտարարել է, որ նախօրեին իր անձնագիրը գողացել են, և այն այժմ գտնվում է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի աշխատասենյակում:

Հիշեցնենք, կիրակի երեկոյան Միխեիլ Սաակաշվիլին, չնայած հարուցված արգելքներին, հարյուրավոր աջակիցների օգնությամբ հատել է Լեհաստան-Ուկրաինա սահմանը: Մինչ այդ՝ հուլիսին նա զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, ըստ պաշտոնական Կիևի՝ պատճառը 2015 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում կեղծ տվյալներ ներկայացնելն է․ Սաակաշվիլին, մասնավորապես, չէր նշել, որ Վրաստանում իրեն առնչվող քրեական գործ է հարուցված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG