Մատչելիության հղումներ

Այս պահին չկա ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը խանգարող հանգամանք․ ԵՄ դեսպաններ


Իր առաքելությունն ավարտող Ֆրասնիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլեր
Իր առաքելությունն ավարտող Ֆրասնիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլեր

Հայաստանը կատարեց ռազմավարական քայլ, երբ 2013 թվականին որոշեց ստորագրել Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հուշագիրը: Այսօր լրագրողների հետ հանդիպանը նման կարծիք հայտնեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ պատասխանելով «Ազատության» հիշեցմանը, թե անցած ամիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ակնարկել էր, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվել Եվրապական կառույցի պատճառով:

«Եվրամիությունն ընդունել է ԵՏՄ-ին անդամակցելու՝ Հայաստանի որոշումը, որովհետև Եվրամիությունն ու Հայաստանը գործընկերներ են համահավասար հարթության վրա»,- ասաց դեսպան Քիսլերը:

Օգոստոսի վերջին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Սարգսյանն ասել էր, թե հայկական կողմը բանակցում էր և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: «Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»,- հարց էր տվել Սարգսյանը:

«ԵՄ-ն առաջարկում է համագործակցություն, բայց չի ստիպում»,- այսօր հայտարարեց Հյաստանում Գերմանիայի դեսպանը՝ շեշտելով, որ հենց այս ոգով են ընթացել նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Հայաստանում իր առաքելությունն ավարտող Ֆրասնիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ով ևս մասնակցում էր մամլո ասուլիսին, համաձայնելով իր գերմանացի գործընկերոջ հետ, ասաց՝ տեխնիկական խնդիր, այդուհանդերձ, կար: Նրա խոսքով՝ բնական է, որ միաժանակ չի կարելի գտնվել «երկու գոտիներում», սակայն դա չի նշանակում, որ ինքնիշխան երկիրը չի կարող ընտրել իր համար համապաստախան տարբերակն ու պարզել հետագա անելիքները:

«Այն օրը, երբ ստորագրվի Հայաստան-ԵՄ պայմանագիրը, կարծում եմ՝ բոլոր նախադրյալները կան դրա համար, այդ ժամանակ Հայաստանը կլինի միակ երկիրը, որը լինելով ԵԱՏՄ անդամ՝ միաժանակ պայմանագիր կունենա ԵՄ -ի հետ: Իսկ այդ պայմանագիրը հավակնոտ, երկխոսությունների հեռանկար ունեցող, Հայաստանի համար գործունեության լայն հորիզոններ բացող, համարձակ ծրագիր կլինի»- ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Դեսպաները կարևոր համարեցին «ապագային հայացք նետելը» և «հետ չնայելը»: Գերմանիայի դեսպանն ընդգծեց՝ նոյեմբերին ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ կնքել համագործակցության նոր պայմանագիրը և «ներկա պահին չկա որևէ հանգամանք, որ խանգարի այդ գործընթացին»: «Ես մեծ հաջողություն եմ համարում նոր համաձայնագիրը և կարծում եմ՝ եթե այն ստորագրվի, ապա նոր ու բազմաշերտ հնարավորություններ կընձեռի ԵՄ-Հայաստան համագործակցությունը խորացնելու առումով»,- ասաց Գերմանիայի դեսպանը:

Հիշեցնենք՝ Եվրամիության հետ համագործակցության նոր համաձայնագիրը նախաստորագրվեց 2017 թվականի սկզբին։ Նոր փաստաթուղթը, ըստ փորձագետների, հատկապես տնտեսական առումով առավել համեստ է՝ կյանքի չկոչված Ասոցացման համաձայնագրի համեմատ: Նոր համաձայնագրի հիմքում ընկած է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ ամուր հանձնառությունը:

Ի դեպ այսօր դեսպանները՝ խոսելով մարդու իրավունքների շուրջ, հայտարարեցին նոր մրցույթի մասին: Գերանիայի դեսպանի խոսքով՝ 1000 եվրո մրցանակային պարգև կտրամդրվի այն նախագծին, որն առանձնակի ներդրում է ունեցել Հայաստանում կանանց, երեխաների, հաշմանդամների, որբերի և հասարկության այլ խոցելի խմբերի համար հավասար հնարավորությունների ստեղծման գործում:

Ըստ Ֆրանսիայի դեսպանի՝ մարդիկ մեծ ակնկալիքներ ունեն, որ իրավունքների պահպանման հարցում առաջընթաց կլինի: Մաթիաս Քիսլերն էլ հավելեց՝ որևէ հասարակարգ կատարյալ չէ․ հավասար պայմանների համար պայքարում են և՛ Գերմանիայւոմ, և՛ Ֆրանսիայում, և՛ Հայաստանում:

Օրեր առաջ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների, նաև ռուսաց պատրիարքի՝ վերջինիս նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքով հակամարտության մեջ ներքաշված երկրների հոգևոր առաջորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, մասնավորապես, նշելով՝ «Խաղաղությանն այլընտրանք չկա»: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկներից մեկի՝ Ֆրասիայի ներկայացուցչին հարց ուղղեցինք՝ մտահոգությունը չունեք՞ արդյոք, որ այդ կերպ Ռուսաստանը ցանկանում է ԼՂ հակամարության կարգավորման նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, դեսպանը պատասխանեց՝ «դա փայլուն գաղափար էր», ապա հավելեց․

«Այն ամենը, ինչն ուղղված է կողմերի երկխոսությանը՝ արտգործնախարարների, նախագահների, թե հոգևոր հայրերի, քաղաքացիական հասարակության մակարդակով, ընդունելի է: Որքան շատ լինեն այդպիսի հանդիպումները, այնքան ավելի արդյունավետ կլինի հարցի լուծումը: Շատ կարևոր էր, որ երկու հոգևոր առաջնորդներն էլ ընդգծեցին՝ Ղարաբաղի հակամարտությունը կրոնական խնդիր չէ, սա շատ կարևոր միտք էր: Սա ազգային հարց է և այն պետք է լուծվի ոչ թե զենքով, այլ երկխոսությամբ:

Ինչ վերաբերում է հարցին, թե ռուսական կողմն ուզում է նախաձեռնությունն իր ձեռքն առնել, ասեմ՝ չնայած եռանախագահ երկները դիվանագիտական որոշ հարցերի շուրջ կարող են ունենալ տարակարծություններ, բայց ԵԱՀԿ ՄԽ -ն աշխատում է համաձայնեցված: Այս անգամ Ռուսաստանն էր նախաձեռնել հանդիպումը, մյուս անգամ մյուս միջնորդ երկները կարող են հանդես գալ նման նախաձեռնությամբ: Դա կարևոր չէ, կարևորն այն է, որ տեղի ունենա երկխոսություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG