Մատչելիության հղումներ

Լապշինը ազատ է արձակվել, բայց դեռ Ադրբեջանում է


Բլոգեր Ալեքսանդր Լապշին, արխիվ
Բլոգեր Ալեքսանդր Լապշին, արխիվ

Նախօրեին Ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը բանտից ազատ արձակվեց, սակայն առայժմ հայտնի չէ, թե արդյոք նրան կհաջողվի այսօր լքել երկրի տարածքը: Այս մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը՝ առանց մանրամասնելու, թե ինչ խոչընդոտներ կան այդ հարցում:

2011 թվականի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվել էր Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար: Ավելի ուշ Բաքվի դատարանում Լապշինին առաջադրվել էր միայն երկրի սահմանն անօրինականորեն հատելու մեղադրանք: Հուլիսին դատարանը Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման:

Երեկ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել էր, թե «Լապշինը կալանավայրում ինքնասպանության փորձ է արել, որը, սակայն, կանխվել է բանտապահների զգոնության շնորհիվ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG