Մատչելիության հղումներ

Ղրիմում թաթարների առաջնորդը 8 տարվա ազատազրկման դատապարտվեց


Ահտեմ Չիյգոզ, արխիվ
Ահտեմ Չիյգոզ, արխիվ

Ղրիմում դատարանը տեղի թաթարների առաջնորդ Ահտեմ Չիյգոզին դատապարտել է 8 տարվա ազատազրկման։

Տարածաշրջանի մայրաքաղաք Սիմֆերոպոլում տեղի ունեցած դատավարության ընթացքում Ղրիմի թաթարների առաջնորդին մեղադրում էին 2014 թվականի փետրվարին անօրինական ցույց կազմակերպելու մեջ։

Չիյգոզը Ղրիմի թաթարների ասամբլեայի՝ Մեջլիսի ղեկավարի տեղակալն էր, այս կառույցը Ղրիմի բռնակցումից հետո անօրինական է ճանաչվել։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ Չիյգոզի գործը ավելացնում է Ռուսաստանի դեմ գործին, որը միջազգային ամենաբարձր մակարդակով օկուպանտ է ճանաչվել։ «Կարելի է ապօրինաբար սահմանափակել մեկի ազատությունը, բայց կամքը կոտրել հնարավոր չէ, դուք կարող եք զբաղեցնել օտար հողը, բայց այն կայրվի ձեր ոտքերի տակ», - գրել է Պորոշենկոն Թվիթերի իր էջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG