Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին կրկին փոխել է ծրագրերը․ ավտոբուսով Լեհաստանից կմտնի Ուկրաինա


Միխեիլ Սաակաշվիլին ընտանիքի հետ Լեհաստանում, արխիվ
Միխեիլ Սաակաշվիլին ընտանիքի հետ Լեհաստանում, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կրկին փոխել է ծրագրերն ու ըստ վերջին հաղորդումների, պատրաստվում է հիմա էլ ավտոբուսով Լեհաստանից Ուկրաինա մտնել: Ավելի վաղ հեղափոխական գործիչը Ուկրաինա էր ուղևորվել գնացքով, շարժակազմը, սակայն, կանգնեցվել էր երկու երկրների սահմանին՝ պաշտոնական Կիևի պահանջով:

Սաակաշվիլին ապօրինի է համարում իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու՝ նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը, և պնդում է, թե ամեն կերպ հասնելու է Կիև և դատարանով է այն վերականգնելու: Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին նրան դիմավորելու էին եկել հարյուրավոր աջակիցներ ու ընդդիմադիր գործիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG