Մատչելիության հղումներ

Անկարան Գերմանիայում ապրող թուրքերին կոչ է անում չմասնակցել քաղաքական հանրահավաքներին


Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն, արխիվ

Պաշտոնական Անկարան կոչ է անում Գերմանիայում ապրող թուրքերին չմասնակցել քաղաքական հանրահավաքների ու բանավեճերի` այդ երկրում սեպտեմբերի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

«Անհրաժեշտ է զգուշանալ ռասիզմի ու այլատյացության դրսևորումներից»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Պաշտոնական հաղորդագրությունը նաև խորհուրդ է տալիս Թուրքիայի քաղաքացիներին նախընտրական այս շրջանում Գերմանիա չգնալ:

Ավելի վաղ` անցած ամիս նախագահ Ռեջեփ Էրդողանը հորդորել էր գերմանաբնակ թուրքերին դեմ քվեարկել կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությանը, սոցիալ-դեմոկրատներին ու կանաչներին` որակելով նրանց Թուրքիայի թշնամիներ:

Կանցլեր Անգելա Մերկելն ու սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցն իրենց հերթին հայտարարել էին, թե Թուրքիան տեղ չունի եվրոպական ընտանիքում և անհրաժեշտ է դադարեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները Անկարայի հետ:

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հարաբերությունները սկսեցին սրվել անցած տարվանից, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG