Մատչելիության հղումներ

«Իրմա» անվամբ կործանիչ փոթորիկը մոտենում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգին


Ֆլորիդա, 8-ը սեպտեմբերի, 2017 թ․
Ֆլորիդա, 8-ը սեպտեմբերի, 2017 թ․

Ատլանտիկայում մինչ օրս արձանագրված ամենահզոր փոթորիկը` «Իրման» մոտենում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգին: Տեղական իշխանություններն ավելի քան հինգուկես միլիոն մարդ տարհանելու որոշում են կայացրել, ինչը նահանգի բնակչության մոտ մեկ քառորդն է: Նախորդ գիշեր փոթորիկը հասել է հզորության առավելագույն` հինգերորդ աստիճանին, ակնկալվում է, որ այն Ֆլորիդա կհասնի վաղն առավոտյան:

Նահանգում արտակարգ իրավիճակների գործակալության կողմից իրականացվող միջոցառումներն աննախադեպ են ԱՄՆ-ի պատմության մեջ: Լրատվամիջոցները «Իրման» բնութագրում են որպես «հրեշ», որը կարող է աղետալի վնասներ պատճառել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG