Մատչելիության հղումներ

«Երկիր Ծիրանի»-ն «իշխանափոխություն» է ծրագրում


«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ծրագրում է իշխանափոխություն անել Հայաստանում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՝ ընդգծելով՝ ամեն ինչ անելու են, որ տապալեն գործող իշխանությունը։

«Մեր գործողությունը պետք է կայանա հետևյալ կերպ՝ տապալել այս իշխանությունը՝ հիմնահատակ քանդելով, թե ինչպե՞ս, դուք շատ շուտով կտեղեկացվեք, և այդ «ինչպեսը» պետք է տեղի ունենա հանրային լսարանի առջև, ուղիղ եթերներով, այնպես չի լինելու, որ մենք թաքուն գործունեություն ենք ծավալելու», - ասաց Փոստանջյանը՝ շարունակելով. - «Մեր հիմնական խնդիրն է՝ ձևավորել այնպիսի քաղաքական ընտրանի, որը պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարության գործունեությունը, կառավարությունը պետք է ընդունի մի շարք սահմանադիր օրենքներ, որից հետո նոր մենք պետք է ձևավորենք արդեն օրինակ իշխանությունը»։

Սերժ Սարգսյանը վարչապետ չպետք է դառնա, հայտարարեց ընդդիմադիր գործիչը։

Հիշեցնենք՝ 2018-ի ապրիլին լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ինչից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի նոր կառավարություն:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG