Մատչելիության հղումներ

Ասմունքող Լիանա Զուրաբյանը դեռ չի որոշել՝ գնալո՞ւ է մինչև վերջ, որպեսզի վերականգնի իր «խախտված իրավունքները»


Ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանը ընդունում է, որ չի կատարել ոստիկանի պահանջը, սակայն պնդում է, որ հրապարակելով տեսանյութը՝ ոստիկանությունը խախտել է իր իրավունքները:

«Ընդունում եմ, որ չեմ կատարել ոստիկանի պահանջը: Բայց չէ՞ որ տեսանյութի սկզբում ես ասում եմ՝ ներողություն եմ խնդրում: Այո, ես կշտկեմ, չեմ նկատել: Եվ ո՞ւմ է պետք այդ տեխզննումը, թող մեկը ասի, որ տեխզննումը պետք է, ո՞ւմ է պետք դա», - «Ըստ էության» հաղորդման ուղիղ եթերում այսօր հայտարարեց Զուրաբյանը, ով հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ ոստիկանությունը հրապարակեց նրա և պետավտոտեսուչների միջև տեղի ունեցած միջադեպի տեսաձայնագրությունը:

Նշենք, որ Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը, մեկնաբանելով տեսաձայնագրության հրապարակումը, հայտարարել էր, որ ոստիկանությունը տեսանյութը հրապարակելով «զգուշացնում է բոլոր քաղաքացիներին, որ նրանք, ովքեր կկատարեն իրավախախտում, և օգտագործելով իրենց հասարակական ճանաչումը կփորձեն թիրախավորել պետական ծառայողներին, ապա նրանց արարքները կարող են դառնալ հանրային քննարկման նյութ»։

«Ազատության» հարցին՝ եթե պնդում է, որ իր իրավունքը խախտվել է, գնալո՞ւ է մինչև վերջ, որպեսզի վերականգնի իր խախտված իրավունքները, Լիանա Զուրաբյանը պատասխանեց․ - «Ես դեռ կմտածեմ, ես փոքրիկ ունեմ, իմ ժամանակը սուղ է: Ոչ մի տեղից ես պետական աշխատավարձ չեմ ստանում, ամբողջ իմ ֆինանսը ես եմ հայթայթում, հացի խնդիրը ես եմ լուծում»:

«Ըստ էության» հաղորդումն ամբողջությամբ դիտեք ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG