Մատչելիության հղումներ

Էրդողանը շարունակում է հայհոյել Գերմանիային, իսկ ԵՄ-ին կոչ է անում «վերջնականապես կողմնորոշվել»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թեև Գերամանիայի կանցլերը Եվրոպային կոչ էր արել՝ միասնական լինել Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու հարցում, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պաշտապանել է Թուրքիայի հետ կապերը շարունակելու մոտեցումը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել ուղիղ կերպով հայտարարել՝ ցանկանու՞մ են, որ Թուրքիան լիարժեքորեն անդամակցի Եվրամիությանը, թե՞ ոչ: Միևնույն ժամանակ, նա գերմանացի քաղաքական գործիչների «հակաթուրքական կեցվածքը» դարձյալ բնորոշել է որպես «նացիստական և ֆաշիստական»:

Էրդողանն ասել է, թե իրավիճակը Եվրոպայում այնքան էլ չի տարբերվում երկրորդ համաշխարհային պատերազից առաջ տիրող իրավիճակից: Առանց անուններ նշելու, Թուրքիայի նախագահն ասել է․ «Դուք անում եք նույնը, ինչ արել են նացիստները: Ես չեմ ասում՝ դուք նացիստ եք և ֆաշիստ, ես նկարագրում եմ պատկերը: Դա նացիզմ է և ֆաշիզմ, դա այն է, ինչ դուք անում եք»,- հայատարարել է Էրդողանը:

Նա Գերմանայի ազգությամբ թուրք քաղաքացիներին դարձյալ կոչ է արել խորհրդարանական ընտրություններում ձայն չտալ «Թուրքիայի թշնամի» կուսակցություններին: Այս մասին Էրդողանը խոսել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպմանը: «Մենք ցանկանում ենք , որ Եվրամիության կառույցներն ու եվրոպական երկրները Թուրքիայի հանդեպ իրենց վարած քաղաքականության մեջ անկեղծ և իրական լինեն»,- ասել է նա:

Ըստ էության արձագանքելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, թե հոկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում առաջարկելու է քննարկել Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցով բանակցությունները դադարեցնելու հարցը, Էրդողանն ասել է․ «Որոշում ընդունեք որքան հնարավոր է շուտ: Եթե չեք կարող հանդուրժել Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների ներկայիս ձևը, ապա քաջություն ունեցեք և հայտարարեք այդ մասին: Դա բոլորին կօգնի՝ տեսնել ձեր իրական դեմքը»:

Էրդողանը շարունակել է ԵՄ-ին ուղղված մեղադրանքների շարանը՝ մեղադրել է Անկարայի հետ կապերում կեղծավոր լինելու, նաև «քաղաքական անաբարոյականության» մեջ: Ասել է, թե Եվրամիությունը չի կատարել Անկարային տված խոստումները, չի իրականացրել Թուրքիայի հետ ունեցած պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, Թուրքիայի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմ չի սահմանել, փախստականների հոսքը դադարեցնելու համար Թուրքիային անհրաժեշտ օգնությունը չի տրամադրել, և այս ամենից հետո իրենց համար անընդունելի են Եվամիության մեղադրանքները:

Նշենք, որ թեև Գերամանիայի կանցլերը Եվրոպային կոչ էր արել՝ միասնական լինել Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու հարցում, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պաշտապանել է Թուրքիայի հետ կապերը շարունակելու մոտեցումը: Այսօր հրապարկված հարցարույցում Մակրոնն ասել է, որ ԵՄ-ի համար Թուրքիան «կենսական նշանակություն ունեցող երկիր է մնում, և եթե նույնիսկ Թուրքիայում «տագնապալից շրջադարձ է տեղի ունենում», կապերը պետք է պահպանվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG