Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան»-ի տնօրենի պաշտոնում Հարություն Խաչատրյանին փոխարինեց Սուսաննա Հարությունյանը


 Հարություն Խաչատրյան, արխիվ
Հարություն Խաչատրյան, արխիվ

Կինեռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը իր ցանկությամբ հեռացել է պաշտոնից: «Ազատության» հարցին ի պատասխան, Խաչատրյանն ասաց, որ մտադիր է հոկտեմբերի 8-ին կայանալիք՝ Կինոգործիչների միության համագումարում իր թեկնածությունն առաջադրել Կինոգործիչների միության նախագահի ընտրություններում:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն է նշանակվել կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, կինոգետ Սուսաննա Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG