Մատչելիության հղումներ

ԵՄ-ը երկարաձգում է վիզաների արգելքը ռուս պաշտոնյաների համար


Եվրամիությունը ևս վեց ամսով կերկարաձգի վիզաների արգելքը ռուս պաշտոնյաների և Մոսկվայի աջակցությունը ստացած ուկրաինացի անջատականների համար, և, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանը կմնա այս ցուցակում: Այս մասին երեկ քննարկել են Եվրամիության դիվանագետները՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ:

Վերջնական որոշումը ակնկալվում է սեպտեմբերի 14-ին՝ պատժամիջոցների ավարտի նախաշեմին, երբ Եվրամիության արդարադատության նախարարները կհանդիպեն:

Նկատենք, որ Անատոլի Անտոնովը Վաշինգտոն է ժամանել օգոստոսի 31-ին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը ստաձնելու համար: Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ նա 2015 թվականին հայտնվել է Եվրամիության և Կանադայի կողմից պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG