Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Սերգեյ Պետուխովը հաստատել է, որ Վրաստանից ստացել են Միխեյիլ Սաակաշվիլիին որոնելու, ձերբակալեու և արտահանձնելու պաշտոնական դիմումը: Վկայակոչելով Վրաստանի գլխավոր դատախազությանը, Պետուխովը սեպտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Սաակաշվիլին Վրաստանում մեղադրվում է քրեական չորս գործով:
Միխեյիլ Սաակաշվիլին «Ռուսաթվի 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել էր, որ սեպտեմբերի 10-ին եվրոպացի պատգամավորների հետ մուտք է գործելու Ուկարինա: Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին մեղադրում էր կոռուպցիան պաշտպանելու մեջ: Նահանգապետի պաշտոնից նա հրաժարական էր տվել ու ընդդիմադիր նոր շարժում սկսել:
Պորոշենկոն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել էր Սաակաշվիլիին, երբ վերջինս գտնվում էր ԱՄՆ-ում, սակայն Վրաստանի նախկին նախագահը ազատորեն ճամփորդում է եվրոպական երկրներով, պնդելով, որ այդ ընթացքում օգտագործում է իր ուկրաինական անձնագիրը: