Մատչելիության հղումներ

Օբաման «դաժան» է որակել DACA ծրագիրը չեղարկելու Թրամփի վարչակազմի որոշումը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երեքշաբթի հայտարարել է Միացյալ Նահանգներ ներգաղթած երեխաների պաշտպանության ծրագիրը (DACA) չեղարկելու մտադրության մասին: Վարչակազմն այդ հարցով դիմելու է Կոնգրեսին:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Թրամփի վարչակազմի այդ որոշումը գնահատել է «դաժան և սխալ»: Ֆեյսբուքյան հաղորդագրությամբ նա նշել է, որ դա քաղաքական որոշում է և բարոյական հարց:

DACA ծրագիրը ընդունվել էր Բարաք Օբամայի նախագահության օրոք, այն արտաքսվելու վտանգից պաշտպանում է անօրինական միգրանտներին, որոնք երկիր են մուտք գործել անչափահաս տարիքում: Ծրագիրը չեղարկվելու դեպքում շուրջ 800 հազար մարդու արտաքսում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG