Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռնկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հայաստանի ՊՆ ավիացիայի ուղղաթիռը երեկ ժամը 18:41-ին և 19:42-ին հրդեհաշիջման նպատակով թռիչքներ է իրականացրել:
ԱԻՆ հաղորդմամբ՝ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 165 փրկարար ծառայող: Ժամը 23:00-ին դեպքի վայրում էր ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Սեպտեմբերի 3-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից անտառում հրդեհ է բռնկվել: