Մատչելիության հղումներ

Փհենյանը հայտարարում է միջուկային փորձարկումները շարունակելու մտադրության մասին


Կիմ Չեն Ին, արխիվ
Կիմ Չեն Ին, արխիվ

Չնայած միջազգային հանրության քննադատությանը՝ Հյուսիսային Կորեան հայտարարում է, թե մտադիր է շարունակել միջուկային փորձարկումները և նորանոր «նվերներ» մատուցել Միացյալ Նահանգներին:

«Ես հպարտ եմ հայտարարել, որ ընդամենը երկու օր առաջ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը հաջողությամբ իրականացրեց ջրածնային ռումբի փորձարկում, որը կարող է տեղադրվել միջմայրցամաքային հրթիռների վրա: Սա ևս մեկ քայլ է Հյուսիսային Կորեայի միջուկային ներուժն ամրապնդելու ուղղությամբ և նվեր-ծանրոց՝ Միացյալ Նահանգների համար»,- հայտարարել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Հան Տաե Սոնգը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեկ հրավիրված հրատապ նիստում խստորեն դատապարտել է Փհենյանի հերթական միջուկային փորձարկումը, որն ամենահզորն էր մինչ օրս անցկացվածների մեջ: Միացյալ Նահանգները կոչ է արել խստացնել պատժամիջոցները Փհենյանի նկատմամբ՝ չբացառելով ռազմական միջամտության հնարավորությունը: Ռուսաստանն ու Չինաստանը, մինչդեռ, հորդորում են դիվանագիտական լուծումներ գտնել:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վալերի Նեբենզյան ասել է․ «Կորեական թերակղզու խնդիրը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով: Հաշվի առնելով օր-օրի թեժացող իրավիճակը՝ անհրաժեշտ է սառնասրտություն պահպանել և զերծ մնալ քայլերից, որոնք կարող են էլ ավելի մեծացնել լարվածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG