Մերձմոսկովյան Իվանտեևկայի դպրոցում իններորդ դասարանի աշակերտներից մեկը դասարանում կրակոցներ է արձակել՝ ենթադրաբար օդամղիչ ատրճանակով, առնվազն չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ ականատեսների, 15-ամյա պատանին թիրախավորել է ինֆորմատիկայի ուսուցչուհուն, երբ վերջինս նրան նկատողություն է արել՝ դասից ուշանալու համար:
Կրակոցներից հետո սկսված խուճապից աշակերտների մի մասը ցած է նետվել երկրորդ հարկի պատուհանից, երեքը հիվանդանոց են տեղափոխվել:
Ինքը՝ հարձակվողը, ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով։