Մատչելիության հղումներ

Ըստ հետաքննող լրագրողների զեկույցի, Ադրբեջանը միլիարդներ է ծախսել եվրոպացի գործիչներին կաշառելու համար


Տեսարան Բաքվից
Տեսարան Բաքվից

Ադրբեջանի իշխող վարչակազմը միլիարդներ է ծախսել՝ եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու համար, պնդում է եվրոպացի հետաքննող լրագրողների վերջին զեկույցը։

Ըստ այդմ, Ալիևները շուրջ երեք միլիարդ դոլարի գաղտնի հաշիվ են ունեցել երկու տարի, որից գումարներ են վճարվել լոբբիստներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին ու գործարարներին՝ ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար:

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի զեկույցում նշվում է՝ թեպետ գումարի աղբյուրը հայտնի չէ, սակայն կան «բավարար ապացույցներ, որ այն կապ ունի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ»:

Պաշտոնական Բաքուն կողմնակալ, անհիմն ու սադրիչ է որակել այս հետաքննությունը։

«Որոշ շրջանակների, այդ թվում՝ Հայաստանին ու հայկական լոբբիին լրջորեն մտահոգում է Ադրբեջանի վարած ինքնուրույն քաղաքականությունը ներքին և արտաքին ոլորտներում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG