Մահմեդական մի շարք երկրներ հայտարարել են, որ Միավորված ազգերի կազմակերպությունից (ՄԱԿ) պահանջելու են քայլեր ձեռնարկել՝ Մյանմայում անցյալ ամսից շարունակվող ավելի քան 400 մահմեդականների սպանության առնչությամբ:
ՄԱԿ-ի տվյալներով` շուրջ 87 հազար մահմեդական է հատել Մյանմայի սահմանը՝ տեղափոխվելով հարևան Բանգլադեշ:
Իրանը այս գործողությունները «էթնիկ զտում է որակել» Թուրքիան՝ «ցեղասպանություն»:
Մյանմայի իշխանությունները Ռաքհեյն նահանգի մահմեդական բնակչության մոտ մեկուկես միլիոն ռոհինջաներին համարում են Բալգլադեշից եկած ապօրինի միգրանտներ և հրաժարվում են նրանց քաղաքացիություն տալ։ Այս հողի վրա բախումներ են տեղի ունեցել, զոհվել է 400-ից ավելի մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։