Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար:
«Ժամը 06:20-ին Հայաստանի պաշտպանության նախարարության ուղղաթիռով իրականացվեց օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվեցին հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները», - ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունը նշում է, որ ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր են իջեցվել փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները:
«Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին», - հայտնում է նախարարությունը՝ նշելով, որ հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:
Երեկ՝ ժամը 23:00-ին դեպքի վայրում է եղել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Նշենք, որ հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 3-ին