Մատչելիության հղումներ

Հարկ է պատշաճ արդարադատություն իրականացնել, ոչ թե մտածել վստահության մասին․ Հարությունյան


Դավիթ Հարությունյանը «Ազատության» տաղավարում, 4-ը սեպտեմբերի, 2017 թ․
Դավիթ Հարությունյանը «Ազատության» տաղավարում, 4-ը սեպտեմբերի, 2017 թ․

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով, անհրաժեշտ է ձգտել պատշաճ արդարադատություն իրականացնել, այլ ոչ թե փորձել՝ վերականգնել հանրության շրջանում դատաիրավական համակարգի հանդեպ վստահությունը:

«Հարկ է, որ դատավարությունն իրականացվի անկախ և անաչառ դատավորի կողմից, ողջամիտ ժամկետներում: Երբ լուծենք այդ խնդիրները, վստահության հարցն ինքնին կկարգավորվի»,- «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում այսօր հայտարարեց Հարությունյանը, հավելելով՝ վստահությունը «հետաքրքիր գործիք է», որով չափվում է ոլորտում կատարված քայլերի արդյունավետությունը:

Խոսելով համակարգում առկա կոռուպցիայի դեմ պայքարի մասին, Դավիթ Հարությունյանը, մասնավորապես, անդրադարձավ բարձրաստիճան պաշտոնյաների վարքին հետևող Էթիկայի հանձնաժողովին, որը «ապրիլի 9-ից գործելու է որպես ինքնավար մարմին, ունենալով անհամեմատ ավելի լայն լիազորություններ»: Արդարադատութան նախարարը համոզմունք հայտնեց, որ այդ հանձնաժողովի գործունեությունը «միանշանակ» արդյունք է տալու:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG