Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը զանգվածային հարված կհասցնի, եթե Հյուսիսային Կորեան սպառնա ԱՄՆ-ին կամ ԱՄՆ դաշնակիցներին. Ջեյմս Մատիս


ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիս, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիս, արխիվ

Միացյալ Նահանգները մտադիր է զանգվածային հարված հասցնել, եթե Հյուսիսային Կորեան սպառնա ԱՄՆ-ին կամ Միացյալ Նահանգների դաշնակիցներին, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը:

«Ցանկացած սպառնալիքի հաջորդելու է ռազմական հարված», - ընդգծել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Սպասվում է, որ առաջիկա ժամերին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հատուկ նիստ է անցկացնելու կորեական ճգնաժամի կապակցությամբ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան հայտարարեց ջրածնային ռումբ փորձարկելու մասին: Դա Հյուսիսային Կորեայի թվով 6-րդ և ամենահզոր միջուկային փորձարկումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG