ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 3-ը հայտարարել է Տեքսասի և Լուըիզիանայի նահանգներում աննախադեպ հեղեղումների հետևանքով զոհված մարդկանց համար համազգային աղոթքի օր:
Երեկ առաջին տիկին Մելանիայի հետ այցելելով Տեքսաս, նախագահը Հյուսթոնում հանդիպել է աղետը վերապրածներին և փրկարարներին: Հեղեղումներից կաթվածահար վիճակում հայտնված Հյուսթոնը Միացյալ Նահանգների մեծությամբ չորրորդ քաղաքն է:
Նախագահը գովեստով է խոսել Հարվի փոթորիքին պատկան ծառայությունների արդյունավետ արձագանքի մասին և «ֆանտաստիկ» է որակել դաշնային և տեղական իշխանությունների համագործակցությունը: Տեքսասից Թրամփն առաջին տիկնոջ ուղեկցությամբ մեկնել է Լուիզիանա:
Ըստ մասնագետների, Հարվին ավերիչ հզորությամբ չորրորդ աստիճանի փոթորիկ էր: Houston Chronicle օրաթերթի փոխանցմամբ, փոթորիքի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ:
Բնական աղետի հետևանքները վերացնելու համար Սպիտակ տունը Կոնգրեսին ներկայացրել է կառավարությանն առաջին փուլում 7 միլիարդ 850 միլիոն դոլար հատկացնելու առաջարկ: