Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին միանալու օգուտներն ու վնասները, քննարկում «Ազատության» տաղավարում


Գագիկ Մինասյանը և Մանե Թանդիլյանը «Ազատության» տաղավարում, 2-ը սեպտեմբերի, 2017 թ․
Գագիկ Մինասյանը և Մանե Թանդիլյանը «Ազատության» տաղավարում, 2-ը սեպտեմբերի, 2017 թ․

Ավելի քան երեք տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից և ստորագրեց Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, ավելի ուշ՝ ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթը:

Իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերջերս հայտարարել է՝ Հայաստանը ԵՏՄ-ին այլընտրանք չուներ և այդ միությանը չանդամակցելու դեպքում «կունենար լուրջ խնդիրներ»: Ընդդիմադիր «Ելք» դաշինքի ներկայացուցիչները, մինչդեռ, հայտարարում են, որ ԵՏՄ-ից դուրս գալու հարցի քննարկումն այս սեպտեմբերին իրենց համար առաջնային է լինելու:

Հենց այս հարցին է նվիրված «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի այսօրվա թողարկումը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը նշում է՝ ցանկացած քայլ կատարելիս պետք է գիտակցել, որ այն ունի և՛ դրական, և՛բացասական կողմեր, և հենց այդ սկզբունքով առաջնորդվելով է, որ Հայաստանն ընտրեց Եվրասիական տնտեսական միությունը:

«Դա գիտակցված որոշում էր և տևական գործընթացների հանգուցալուծում: Բոլորս շատ լավ հիշում ենք, որ մինչ ստորագրումը հայկական կողմը միշտ ասում էր՝ մենք սկզբունքորեն դեմ ենք «կամ կամի» դրսևորմանը, և պետք է առաջնորդվել «և և»-ի սկզբունքով: Այդ սկզբունքը մեր սերունդը չի հորինել, դա եղել է նախորդ սերունդներից եկած պատգամը, որն է՝ երբ Հայաստանն իր բնական վիճակով, հնարավորություններով և աշխարհագրական դիրքով հայտնվում է այդ «կամ կամի» խաչմերուկում, միշտ տուժում է և տուժում է բավական ծանր ձևով: Սա էր պատճառը, որ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները, համագործակցելով և՛ ԵՄ-ի հետ, և՛ հետագայում ձևավորված ԵՏՄ-ի հետ, միշտ ասել են՝ բնավ չենք ուզում հայտնվել այդ խաչմերուկում»,- «Ազատության» տաղավարում ասաց Գագիկ Մինասյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հակադարձում է․ «Այո, հաճախ ասում են, որ ԵՏՄ-ին անդամակցելը դա առաջին հերթին անվտանգության խնդիր լուծող քայլ է: Երևի ավելորդ է, որ շեշտադրեմ, թե ապրիլյան պատերազմը որ ժամանակահատվածում տեղի ունեցավ: Ըստ էության, ԵՏՄ-ին միանալուց հետո մենք և՛ հող ենք կորցրել, և՛ անվտանգության խնդիր չենք լուծել»:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG