Մատչելիության հղումներ

Հայաստանի զինծառայողները մասնակցում են «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը


Լուսանկարը՝ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՊՆ-ի

ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը` ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանի ղեկավարությամբ, օգոստոսի 29-ից ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում մասնակցում է «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը:

ՊՆ հաղորդմամբ՝ զորավարժություններում ընդգրկված են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և ՌԴ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները: Մարտական կրակով անցկացվող զորավարժության թեման է «ԱՊՀ անդամ պետությունների հավաքական անվտանգության շրջանակներում հակաահաբեկչական գործողությունների և զինված ընդհարումների ժամանակ ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղ պատրաստումն ու կիրառումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG