Մատչելիության հղումներ

Քենիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները


Քենիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները և քվեարկության նոր ամսաթիվ նշանակել, հայտնում է Reuters գործակալությունը:

Դատարանի վճռում նշում է, որ ընտրական հանձնաժողովը «խախտումներ և ոչ օրինական գործողություններ է թույլ տվել» քվեարկության ընթացքում, ինչն ազդել է քվեարկության արդյունքների վրա:

Օգոստոսի 8-ին տեղի ունեցած Քենիայի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ուհուրու Քենիաթան՝ ստանալով ձայների 54,27 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմության թեկնածու Ռաիլա Օդինգան, ստացել է քվեների 44,74 տոկոսը:

Ընտրություններից անմիջապես հետո ընդդիմադիր թեկնածուն հայտարարել է, որ քվեարկության հրապարակված արդյունքները կեղծ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG