Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը հրաման է ստորագրել՝ Աֆղանստան լրացուցիչ զորքեր ուղարկելու մասին:
Սա Աֆղանստանում ԱՄՆ նոր ռազմավարության տրամաբանության մեջ է, համաձայն որի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վերջ դնել 16 տարի շարունակվող պատերազմին՝ պայքարելով թալիբների և այլ ապստամբ ուժերի դեմ:
Ըստ Մատիսի, «նոր ուժերը կկարողանան ավելի արդյունավետ գործել։ Զորքերի տեղակայման հրամանները դեռ ամբողջական չեն և ռազմական առաջնորդները դեռևս «հատուկ» լրացուցիչ զորքի տեղակայման մասին են մտածում»: Մատիսը, սակայն, թիվ չի հստակեցրել։
Օգոստոսի 30-ին, Պենտագոնը կտրուկ ավելացրեց զորքի թիվը Աֆղանստանում: Նկատենք, որ, ըստ Պենտագոնի նախկին տվյալների, Աֆղանստանում այդ թիվը հասնում էր 8 հազար 400-ի, սակայն վերջին հաղորդագրութան մեջ նշվում է արդեն մոտ 11 հազարի մասին: