Միացյալ Նահանգները պահանջում է, որպեսզի Ռուսաստանը փակի իր հյուպատոսարանը Սան Ֆրանցիսկոյում, ինչպես նաև երկու կցակառույցները Վաշինգտոնում և Նյու Յորքում: Այս մասին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է՝ ի պատասխան Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության կազմը կրճատելու մասին Կրեմլի որոշման:
Ռուսաստանն անցած ամիս պահանջեց Միացյալ Նահանգներից ավելի քան կիսով կրճատել իր դիվանագիտական և տեխնիկական անձնակազմը Ռուսաստանում՝ դիվանագիտական առաքելության աշխատակիցների քանակը հասցնելով 455 մարդու: Կրեմլը նման որոշում կայացրեց ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունմանը: