Մատչելիության հղումներ

Ուկրաինան արտաքսել է Ռուսաստանի առաջին ալիքի թղթակցին


Լրագրող Աննա Կուրբատովան Կիևում, 24-ը օգոստսի, 2017թ.
Լրագրող Աննա Կուրբատովան Կիևում, 24-ը օգոստսի, 2017թ.

Երեկ ուշ երեկոյան Ուկրաինայի անվտանգության ծառայության խոսնակ Օլենա Հիտլյանսկան Ֆեյսբուքում գրել է, թե Կիևն արտաքսել է Ռուսաստանի առաջին ալիքի թղթակից Աննա Կուրբատովային և երեք տարով նրան արգելել է մուտք գործել Ուկրաինա:

ԵԱՀԿ-ն քննադատել է պաշտոնական Կիևի այս քայլը:

Ավելի վաղը՝ օգոստոսի 29-ին ուկրաինական կողմը հայտարարել էր, որ երկու իսպանացի լրագրողների է արգելել լուսաբանել Արևելյան Ուկրաինայի կոնֆլիկտը:

2014-ից ի վեր Ուկրաինայում ավելի քան մեկ տասնյակ ռուսական հեռուստաալիքներն են արգելափակվել: Ուկրաինայի իշխանությունները նրանց մեղադրում են պատերազմական քարոզչության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG