Մատչելիության հղումներ

Մոտ 11 հազար ամերիկացի զինծառայող կա Աֆղանստանում, Պենտագոն


Ամերիկացի զինծվորներն Աֆղանստանում, արխիվ
Ամերիկացի զինծվորներն Աֆղանստանում, արխիվ

Պենտագոնը երեկ հայտարարեց, որ մոտավորապես 11 հազար ամերիկացի զինծառայող կա Աֆղանստանում: Ավելի վաղ հայտարարվում էր 8 հազար 400-ի մասին:

«Սա զորքերի ավելացում չէ, ավելի շատ՝ ամերիկյան զորքերի թվի ճշգրտում», - ասել է Պենտագոնի խոսնակ Դանա Վայթը:

Նոր հաշվարկն արվել է զորքերը, հավանաբար, 4 հազար զինծառայողով ավելացնելու համար՝ Թալիբանի դեմ պայքարելու հարցում աֆղանական ուժերին աջակցելու նպատակով:

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել էր Աֆղանստանում ԱՄՆ նոր ռազմավարությունը, սակայն խուսափել էր այդ երկում ամերիկյան զորքերի թվի վերաբերյալ խոսել:


Հիշեցնենք, որ Սպիտակ տան և Պենտագոնի միջև հակասություններ կային՝ Աֆղանստանում ամերիկյան նոր ստորաբաժանումներ տեղակայելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG