Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորանը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցելությունը հետաձգվել է:
Այցը պետք է կայանար սեպտեմբերի 10-ից 11-ը, որի ընթացքում նախատեսվում էր անցկացնել Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհդի նիստը:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, դեսպանն ասել է, որ Էրդողանի այցը կկատարվի մոտ ապագայում: