Մատչելիության հղումներ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է Aeronautics-ի անօդաչու թռչող սարքերի վաճառքը


Իսրայելական Aeronautics ընկերությունը տեղեկացրել է Իսրայելի ֆոնդային բորսային, որ երկրի Պաշտպանության նախարարությունը կասեցրել է ընկերության արտադրանքի վաճառքի արտոնագիրը կոնկրետ հաճախորդի: Այս մասին ասված է Aeronautics ընկերության մամուլի ծառայությունից «Ազատությանը» տրամադրված գրավոր պարզաբանման մեջ:

Հիշեցնենք` Aeronautics-ը այն ընկերությունն է, որի շուրջ սկանդալ էր ծագել, երբ կասկածներ էին առաջացել, որ ընկերության ներկայացուցիչները իրենց արտադրած Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերը Ադրբեջանին վաճառելու նպատակով համաձայնել են դրանց փորձարկում իրականացնել մարտական պայմաններում` հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահին Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես քննում է Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունները:

Aeronautics-ի գրության մեջ նաև ասվում է. - «Ընկերության գնահատականներով, սա ժամանակավոր բնույթ է կրում` մինչև Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից իրականացվող քննության ավարտը»:

«Ազատությունը» պարզաբաման համար դիմել է նաև Իսրայելի պաշտպանության նախարարություն, սակայն առայժմ պատասխան չի ստացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG