Մատչելիության հղումներ

Ջեմ Օզդեմիր․ «Լավ է, որ Էրդողանի սև ցուցակում ենք, ուրեմն ճիշտ ուղու վրա ենք»


Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիր, արխիվ
Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիր, արխիվ

Գերմանիայի խորհրդարանի կողմից անցած տարվա հունիսին ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակներից Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որով նա գերմանաբնակ թուրքերին կոչ էր արել առաջիկա խորհրդարանական ընտրություններում չքվեարկել Քրիստոնեա-դեմոկրատական միության Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ու Կանաչների օգտին՝ նրանց որակելով «Թուրքիայի թշնամիներ»:

Օզդեմիրը «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, թե ուրախ է, որ իրենց կուսակցությունն Էրդողանի «սև ցուցակում է»: «Լավ է, որ այդ ցուցակում ենք: Եթե չլինեինք, հիասթափություն կապրեինք: Եթե Էրդողանը խորհուրդ չի տալիս քվեարկել մեր օգտին, նշանակում է ճիշտ ուղու վրա ենք: Մեզ համար պատիվ է այդ ցուցակում լինելը»,- ասել է Օզդեմիրը:

Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Գերմանիայում բնակվող իր հայրենակիցներին կոչ էր արել չսխալվել և ձայն չտալ «Թուրքիայի թշնամի» կուսակցություններին: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը, ասել էր՝ «Էրդողանը ամբողջությամբ կորցրել է չափի զգացողությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG