Թուրքական «Միլիյեթ»-ի հաղորդմամբ՝ Դիարբեքիր-Բաթման ավտոճանապարհի վրա այսօր կեսօրին երկու զինվորական զրահամեքենա է պայթել:
Նախնական տեղեկություններով, պայթյունի հետևանքով զոհվել են մեքենաները Անկարա տեղափոխող վարորդները:
Ըստ թուրքական իշխանությունների՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները ավտոճանապարհին ինքնաշեն պայթուցիկ են տեղադրել, որն էլ պայթել է զրահամեքենաների անցման ժամանակ: Պայթյունի վայրում 3 մետր խորությամբ փոս է առաջացել:
Դիարբեքիր-Բաթման մայրուղին ժամանակավորապես փակ է: