Առաջիկա աշնանը նախատեսված է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնական այցը Հայաստան:
ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, այս մասին Մոլդովայում Հայաստանի դեսպան Ջիվան Մովսիսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը: Այդ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Մոլդովայի հայ համայնքին առնչվող հարցեր։