Մատչելիության հղումներ

Թրամփը վերահաստատում է Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու իր ցանկությունը


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը պետք է բարելավի հարաբերությունները Մոսկվայի հետ: Թրամփը նաև հրաժարվել է Ռուսաստանի վերջին տարիների գործողությունները Եվրոպայում բնութագրել որպես սպառնալիք:

«Ես սա ասել եմ տարիներ շարունակ: Ես կարծում եմ, որ լավ է, երբ առնվազն լավ հարաբերություններ ունես Ռուսաստանի հետ: Դա շատ կարևոր է, և կարծում եմ՝ մի օր դա տեղի կունենա: Ռուսաստանը մեծ երկիր է, միջուկային տերություն է: Դա երկիր է, որի հետ մենք պետք է լեզու գտնենք», - Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG