Մատչելիության հղումներ

Պուտինը խոսել է Հունգարիայի ատոմակայանի ընդլայնման աշխատանքների մասին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, Բուդապեշտ, 28-ը օգոստոսի, 2017թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, Բուդապեշտ, 28-ը օգոստոսի, 2017թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Բուխարեստ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հունգարիայի միակ ատոմակայանի ընդլայնման աշխատանքները կարող են սկսվել հաջորդ տարի։

Պայմանագիրը կնքվել է 2014-ին: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Մոսկվա կատարած այցի ժամանակ 10 միլիարդ եվրո վարկի պայմանագր էր ստորագրել Մոսկվայի հետ՝ սովետական ժամանակաշրջանի ատոմակայանը ընդլայնելու համար:

Մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո Եվրոպան թույլատրեց Հունգարիային ընդլայնել ատոմակայանը:

Նախագծի քննադատները կարծում են, որ այն մեծացնում է Հունգարիայի կախվածությունը Ռուսաստանից:

Պուտինի փետրվարյան այցի ժամանակ հազարավոր հունգարացիներ բողոքի ակցիա անցկացրին՝ կոչ անելով վարչապետ Օրբանին դադարեցնել Հունգարիայի «պուտինիզացիան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG