Մատչելիության հղումներ

Թրամփի ընկերությունը ժամանակին բանակցել է Մոսկվայում երկնաքեր կառուցելու հարցի շուրջ


Ամերիկացի փաստաբան Մայքլ Քոհենը, Նյու Յորք, 16 դեկտեմբերի, 2016թ.
Ամերիկացի փաստաբան Մայքլ Քոհենը, Նյու Յորք, 16 դեկտեմբերի, 2016թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոնենը Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերի հանձնաժողովին հասցեագրած նամակում հայտնել է, որ 2015 և 2016 թվականներին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, Թրամփին պատկանող ընկերությունը ռուսական կողմի հետ բանակցել է Մոսկվայում Trump Tower երկնաքեր կառուցելու հարցի շուրջ:

Քոհենն այն ժամանակ զբաղեցրել է Թրամփի ընկերության ավագ խորհրդականի պաշտոնը: Ըստ Քոհենի, կողմերն ընդհանուր համաձայնության էին հասել, սակայն հետագայում «բիզնեսին առնչվող տարատեսակ հանգամանքների բերումով ծրագիրը չեղարկվել է»:

Քոհենի փոխանցմամբ, մոսկովյան Trump Tower երկնաքերը 2015 թվականի հոկտեմբերին կառուցելու գործարքը որևէ կապ չի ունեցել նախընտրական քարոզարշավի հետ:

Քոհենը նշել է, որ հետևելով Ֆելիքս Սաթերի խորհրդին՝ նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին, խնդրելով աջակցել ծրագիրն իրականացնելու հարցում:

Ռուսաստանում ծնված և ԱՄՆ-ում անշարժ գույքի բիզնեսով զբաղվող խոշոր ընկերություն ղեկավար Սաթերն, ըստ ամերիկյան մամուլի, այն ժամանակ Քոհենին հավաստիացրել է, թե «անձնական լավ կապեր ունի Կրեմլում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG