Մատչելիության հղումներ

«Նաիրիտում» հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է. ԱԻՆ


«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մեկ տարայում:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG