Մատչելիության հղումներ

Գարեգին երկրորդն ու Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան խնդիրը


Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադե, արխիվ
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադե, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին Մոսկվայում կհանդիպեն: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր-Վահրամ քահանա Մելիքյանին:

«Նախնական տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ Մոսկվայում: Նրանք քննարկելու են ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր»,- ասել է Տեր-Վահրամը:

Հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG