Մատչելիության հղումներ

Խոսրովի արգելոցում ակտիվ օջախներ չկան. ԱԻՆ


Այսօր, ժամը 10:00-ի դրությամբ Խոսրովի պետական արգելոցում հրշեջ-փրկարարների ուժերով իրականացվում է հետախուզություն, ակտիվ օջախներ չկան, տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Չորս տեղամասերով սահմանված է շուրջօրյա հերթապահություն, ներգրավված են 37 փրկարար ծառայող, 9 արգելոցի աշխատակից և 5 ոստիկան», - ասված է հաղորդագրությունում:

Խոսրովի անտառում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս: Հրդեհը վերջնականապես մարվել է օգոստոսի 17-ին։ Արգելոցում հետմարման աշխատանքներ էին իրականացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG