Մատչելիության հղումներ

Հարվիի պատճառով Մեքսիկական ծոցում 22 տոկոսով կրճատվել է նավթարդյունահանումը


Հարվի արևադարձային փոթորկի պատճառով Մեքսիկական ծոցում շուրջ 22 տոկոսով կրճատվել է ամերիկյան նավթարդյունահանումը: ԱՄՆ Ներքին գործերի նախարարության տվյալներով, օգոստոսի 27-ին օրական արդյունահանումը կրճատվել է 378,633 բարելով: Սովորաբար այդ տարածաշրջանից օրական արդյունահանվում է1.75 միլիոն բարել նավթ:

Բացի այդ մոտ 26 տոկոսով կրճատվել է բնական գազի արդյունահանումը, որը կազմում է 23.4 միլիոն խորանարդ մետր:

Փոթորկի պատճառով 740 արդյունահանող պլատֆորմներից 105-ի անձնակազմը տարհանվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG