Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ՝ օգոստոսի 26-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան ետնամասից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել 17 հրշեջ-փրկարար:
«Պարզվել է, որ Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ, առկա է տարածման վտանգ: Սահմանվել է հերթապահություն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասված է նախարարության այսօրվա հաղորդագրոթյունում։