Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանին կթույլատրվի տեսակցել ընտանիքի անդամներին


Դատարանն այսօր որոշեց մասամբ վերացնել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի տեսակցությունների վրա դրված արգելքը` թուլ տալով, որ ընդդիմադիր գործիչը կալանավորումից ավելի քան մեկ տարի անց քրեակատարողական հիմնարկում վերջապես հանդիպի կնոջն ու երկու որդիներին։

Սեֆիլյանի և այս գործով անցնող մեղադրյալ Ներսես Պողոսյանի համար ներգրավված հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը մասնակցում է դատավարությանը՝ չնայած մեղադրյալների կտրուկ անհամաձայնությանը։

Փաստաբանը հայտարարեց, որ կարող է միայն ֆիզիկական ներկայություն ապահովել և որևէ հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում։

Մեղադրող կողմն արդեն ներկայացնում է մեղադրական եզրակացությունները, այնինչ 7 ամբաստանյալներից վեցը դահլիճից հեռացված են։

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։

Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները՝ դրանք կապելով իր քաղաքական գործունության հետ:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG