Թերթերն արձագանքում են Հայաստանի և Թուրքմենստանի նախագահների՝ երեկ հնչեցրած հայտարարություններին: Մամուլը շարունակում է քննարկել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած փաստաթուղթը, որում, ըստ միջնորդի, ներկայացված են ԼՂ խնդրի կարգավորման հիմնական տարրերը: