Ռոստովում Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը ճշտում է Կուբանում ավտովթարի արդյունքում տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Նշենք, որ այսօր ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնեց, որ Կրասնոդարի շրջանում Տամանի թերակղզի բանվորներին փոխադրող ուղևորատար ավտոբուսը ընկել է ծովը, 14 մարդ մահացել է: