Մատչելիության հղումներ

Այսօր վաղ առավոտյան Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները վերսկսվել են. ԱԻՆ


Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, Արարատի մարզում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են:

Օգոստոսի 24-ին հետմարման աշխատանքներին մասնակցել է 90 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 և ոստիկանության Արարատի բաժնից 5 աշխատակից:

Հետախուզության է ենթարկվել 600 հա մակերեսով տարածք, որտեղ հայտնաբերվել է 86 ծխացող օջախ, որը նախորդ օրվա համեմատ գրեթե կրկնակի քիչ է: Բոլոր օջախները մարվել են:

Հետմարման աշխատանքների ընթացքում ևս արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված:

Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան հետմարման աշխատանքները վերսկսվել են: Արգելոցում ծխացող օջախների հետհանգեցման աշխատանքներում ներգրավված է 81 փրկարար ծառայող և անտառտնտեսության 29 աշխատակից:

Խոսրովի անտառում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս: Հրդեհը վերջնականապես մարվել է օգոստոսի 17-ին։ Այժմ արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:

Թե որքան է եղել բնության հատուկ պահպանվող տարածքին պատճառված վնասը, ըստ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի, կարելի է միայն նախնական գնահատականներ տալ։ Ըստ այդմ՝ արգելոցի 1600 հա-ից այրվել է 250 հա անտառածածկ տարածք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG